Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Google-ի դուդլը՝ նվիրված ՀՀ անկախության օրվան

Google-ի դուդլը՝ նվիրված ՀՀ անկախության օրվան
21.09.2015 | 13:54

Google որոնողական համակարգի կայքում այսօր տեղադրվել է դուդլ, որը տեսնում են միայն Հայաստանից օգտատերերը։ Դուդլը նվիրված է Հայաստանի անկախության օրվան՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի դրոշն է՝ Արարատ լեռան ֆոնին։ Դուդլի վրա սեղմելով՝ կտեսնեք «Հայաստանի Հանրապետության անկախության օր» որոնման արդյունքները։

Դիտվել է՝ 2832

Մեկնաբանություններ